Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Վանաձորի թատրոնի տնօրենի ԺՊ-ն մարզպետի մտերիմն է

Վանաձորի թատրոնի տնօրենի ԺՊ-ն մարզպետի մտերիմն է
02.04.2019 | 03:12

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լուսինե Սահակյանը: Նա Վանաձորի կերպարվեստի թանգարանի գիտաշխատող է: «Հեղափոխության օրերին ակտիվորեն աջակցել, այժմ էլ շարունակում է աջակցել ներկա իշխանություններին: Մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:


Տեղեկացանք նաև, որ Աբելյանի թատրոնում մոտ երկու շաբաթ առաջ մեկ այլ նշանակում էլ է եղել: ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Գրետա Մեջլումյանի եղբորորդին, որ մինչ այժմ թատրոնի պահեստապետն էր, նշանակվել է թատրոնի փոխտնօրեն։ Մեր Արթուր Մեջլումյանը նույնպես ՔՊ-ի հետ մտերիմ կապերի մեջ է, ապրիլյան օրերին քայլել է ներկա իշխանությունների հետ: Հավակնություններ ուներ, թե ինքը կլինի թատրոնի տնօրենի ԺՊ, բայց վերջին պահին մշակույթի նախարարությունը փոխել է որոշումը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ